png

Միջազգային զբոսաշրջությունը աճել է 4 տոկոսով.

Միջազգային տուրիստական այցերի թիվը 2019 թվականի արդյունքներով հասել Է 1,5 միլիարդի նշագծին: Այդ մասին հունվարի 20-ին հայտնել են ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունում (ԶՀԿ):

Կազմակերպության տվյալներով, այս ցուցանիշը 4 տոկոսով բարձր Է 2018 թվականին գրանցված թվից, երբ ճանապարհորդների թիվը, որոնք ուղևորվել են այլ երկրներ, կազմել Է 1,4 միլիարդ: Ինչպես նշել են ՄԱԿ-ի ԶՀԿ-ում, սպասվում է, որ աճի միտումը կպահպանվի ընթացիկ տարում և կկազմի մոտավորապես 3-4 տոկոս: