Մեր Մասին

Սիրելի այցելուներ,  բոլորիս հայտնի «Պարտեզ Ընկերությունը» իր  փոքրիկ քայլերն է սկսել դեպի մեծ շուկա դեռևս 1995 թ.-ից՝  հիմնադիր   (Սիմոնյան Ռոբերտ Գարսևանի) - կողմից: Պարտեզ Գրուպը հրավիրում է Ձեզ Պարտեզ ռեստորան, հյուրանոց՝ Սևանի ափին, իր հիասքանչ շոգեբաղնիք Ռոբինզոն, Նոր պարտեզ Հյուրանոցա-Ռեստորանային համալիր: Մեզ հյուրընկալելը նման է հարմարավետ մի տուն այցելելուն: Սպասարկումն անթերի, գները մատչելի, հանգիստն անմոռանալի: Դուք արագ կկտրվեք շրջակա միջավայրի աղմուկից: Ջերմ մթնոլորտը Ձեզ կապահովի Պարտեզ-ի հրաշալի անձնակազմը:

Պարտեզ Ընկերությունը  բիզնես է, բայց մեր նպատակը ամեն ամենևին գումար վաստակելը չէ, այլ հաճախորդին հանգստի և լիցքաթափման աշխարհ տեղափոխելը, Ձեր երեխաներին և մեծահասակ ծնողներին հիշվող ուրախություն պարգևելը, որից հետո, վստահ ենք, որ նորից կայցելեք մեզ:

Համարներ Երևանում

jpg
Բյուջետային 20000

Բյուջետային սենյակները նախատեսված են նրանց համար, ովքեր ցանկանում են վայելել հանգիստը՝ առանց ավելորդ ծախսերի:

jpg
Ստանդարտ 25000

Պարտեզ Գրուպի ստանդարտ սենյակները առաջարկում են հարմարավետ և գործնական միջավայր՝ նրանց համար, ովքեր գնահատում են պարզությունն ու արդյունավետ հանգիստը:

jpg
Նախասրահ

Հյուրանոցային համալիրն ունի՝ անվճար ավտոկայանատեղի, նախաճաշ՝ ներառված գնի մեջ 24-ժ ադմինիստրացիա, ընդարձակ նախասրահ ինչպես հանգստի, այնպես էլ նախաճաշի համար WI-FI

jpg
Լյուքս պատշգամբով 45000

Պարտեզ Գրուպի լյուքս սենյակները, որոնք համալրված են բացօթյա պատշգամբով, տալիս են հյուրերին հնարավորություն վայելել թարմ օդը, հանգստանալ և տեսնել բնության գեղեցիկ տեսարանը անմիջապես իրենց սենյակից:

jpg
Ստանդարտ առանձնացող երկտեղանի մահճակալով 25000

Ստանդարտ սենյակները կահավորած են ժամանակակից և յուրօրինակ հարմարություններով, Ձեր ընտանիքի կատարյալ հանգստի համար:

jpg
Լյուքս 35000

Լյուքս սենյակները համալրված են ժամանակակից տեխնոլոգիաներով՝ ինտելեկտուալ լուսավորություն, բարձր արագությամբ Wi-Fi, Smart TV և այլ հարմարություններ, որոնք դարձնում են ձեր հանգիստը առավել հարմարավետ։

Պարտեզ Ռեստորան

Պարտեզ համալիրը հայկական ռեստորանի և արտասահմանյան ռեստորանային համալիրների միաձուլում է: Համալիրի մասն է կազմում Նոր պարտեզ Հյուրանոցա-Ռեստորանային համալիրը, բարձրորակ փայտից պատրաստված տաղավարների անսամբլով ,բակային համալիրը՝ կենտրոնացված համակարգով , մոդեռն շատրվանները, հատուկ դիզայնով սենյակներն ու կահույքը, մասնագիտացված լուսավորության և սանհամակարգը՝ մի խոսքով, մարդկային ձեռքերով ստեղծված կախարդական մթնոլորտը, որում Դուք կհայտնվեք՝ այցելելով  Դավիթ Բեկի փող. 106/5 հասցեում տեղակայված Պարտեզ ռեստորան:

Նորություններ

05.11.2025
05.11.2025
Ջակուզի

Պարտեզ Գրուպ-ում ձեր հանգիստը վերածվում է իսկական հաճույքի՝ շնորհիվ ժամանակակից և ոճային ջակուզիների, որոնք նախատեսված են լիարժեք վերականգնման և հանգստի համար։ Ջակուզիներում պահպանվում է բարձր հիգիենա և ջրի իդեալական ջերմաստիճան՝ ապահովելով անվտանգ և հաճելի փորձ յուրաքանչյուր այցելուի համար։

05.11.2025
Բացօթյա պատշգամբներ

Մեր Պարտեզ Գրուպ-ի հյուրանոցային համարներում առկա են բացօթյա պատշգամբներ, որոնք ստեղծում են հարմարավետ միջավայր՝ ապահովելով անմիջական կապ բնության հետ։ Այստեղ կարող եք վայելել առավոտյան սուրճը թարմ օդում, ընթրել կամ պարզապես հանգստանալ՝ դիտելով քաղաքի այգու տեսարանը։